ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Եվրոպայի մեղքով Հայաստանը չընտրեց ԵՄ-ն

Եվրոպայի մեղքով Հայաստանը չընտրեց ԵՄ-ն
27.11.2013 | 14:50

«Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանային խաչմերուկում և իր քայլերը ձևակերպում է` ելնելով ազգային շահերից: ՄՄ որոշումը բխում է մեր տնտեսական շահերից»,- Մամուլի ազգային ակումբում «Հայաստանը փակուղո՞ւմ, թե՞ խաչմերուկում. Վիլնյուսից առաջ» թեմայով քննարկումների ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը` վստահեցնելով, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները կշարունակվեն:

«Մենք նորից բարիկադնե՞ր պիտի կառուցենք` մի կողմում ԵՄ կողմնակիցները, մյուսում` ՄՄ: Առայժմ չի եղել սառը դատողություն այս որոշման առնչությամբ: Եթե Հայաստանը չընտրեց ԵՄ-ի ասոցացման ճանապարհը, Եվրոպայի մեղքն էլ կա: Երեք իշխանությունները չեն արել քայլեր, որ Հայաստանի տնտեսությունը զարգանար»,- նկատեց ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը` հավելելով, որ մենք այս տարիներին այնպիսի պայմաններ պիտի ձևավորեինք, որ ասեինք, թե պատրաստ ենք ԵՄ չափորոշիչներին: «Մեզ պետք չէ ասել, թե ինչպես ապրել, մենք էլ կարող ենք իրենց թելադրել: Իրենք ասում են` պիտի ընդունեք մեր բոլոր չափորոշիչները: Իրականում պետք է հավասարը հավասարի պես լինի: ՀՀ-ն պետք է մտածի իր զարգացման մասին, նոր որոշումներ կայացնի»,- ընդգծեց բանախոսը:
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանն էլ շեշտեց, որ այս որոշման առնչությամբ տեղեկատվության պակաս կա: «Ինֆորմացիոն սովի պատճառով չենք կարող ճիշտ հետևություններ անել: Այս ընթացքում բոլոր ելույթ ունեցողներն ընդհանուր ֆրազներ են ասում: Մեր պատկերացումները, թե ուր ենք գնում, շատ թերի են»,- նկատեց խմբագիրը` հավելելով, որ քաղաքական գործիչները այս որոշման առնչությամբ տեսակետ են հայտնում՝ ելնելով իրենց քաղաքական կողմնորոշումից:
ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանն էլ նկատեց, որ ոչ թե Հայաստանի անվտանգության խնդիրն է լուծվել ՄՄ որոշմամբ, այլ ընդամենը Ռուսաստանը շանտաժով փորձում է իր ուզածին հասնել: «Հայաստանի միակ ճանապարհն արդի արժեհամակարգին ինտեգրվելն է»,- եզրակացրեց Կարապետյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1222

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ